Էրդողանը վերադառնում է Ասադի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոտակա օրերին Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ տնտեսական կապերն ընդլայնվելու են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին` Reuters-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով` վերջին շրջանում Իրաքի եւ Սիրիայի հետ Թուրքիայի առեւտրային կապերում անկում է դիտվում:
«Վերջին օրերին մենք հնարավորություն կունենանք ընդլայնել տնտեսական ոլորտում գործունեությունը Սիրիայի հետ: Այդ հարաբերությունները կառուցվելու են սիրիական ժողովրդի եւ իշխանության հետ», -ընդգծել է Թուրքիայի փոխվարչապետը:
Այսպիսով` առկա է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ կառավարության քաղաքականության կտրուկ փոփոխություն: Վերջին տարիների ընթացքում հենց Թուրքիան էր դեմ հանդես գալիս Ասադի վարչակարգի նկատմամբ կոշտ դիրքերից` պահանջելով Սիրիայի նախագահի հրաժարականը:



