Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տանն իսկական համավոր հարս էի, դրսում՝ առնակավոր երևույթ. Թինա Քեյ

ԼԱՅՖ

Առանց դիմակի խորագրի ներքով Life.panorama.am-ը ներկայացնում է բլից-հարցազրույցներ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Մեր այսօրվա զրուցակիցն է կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյը:

Մանկությանս ամենավառ հիշողությունները...

Մանկությանս ամենավառ հիշողություններում շատ պատմություններ ունեմ: Հիշում եմ Սևանի ճամբարը, որտեղ ինձ տարան, քանի որ հազի հետ կապված խնդիրներ ունեի: Հիշողություններումս շատ տպավորիչ է առաջին բեմելս, երբ երեք տարեկանում ինձ ու քրոջս տարան «Երազ» պարի անսամբլում պարելու: Այստեղ ես ամենափոքր մասնակիցն է ու մի անգամ բոլոր պարուհիները ինձ այնքան էին շպարել, որ երբ ղեկավարը կանչեց բեմ, ինձ տեսնելով մի իսկական պատերազմ սարքեց, լավ հիշում եմ, թե ինչպես էր բղավում ու ասում, թե էս ով է էս երեխուն էսպես շպարել: Հիշողություններումս շատ վառ է նաև իմ՝ «Պիոների» կարգավիճը, սակայն «Հոկտեմբերիկ» չհասցրի դառնալ:

Եկա, որովհետև...

Եկա, որովհետւ ընտանիքումս ամենաչսպասվածն էի ու երևի այդպես էլ պետք է լիներ: Եկա, որպեսզի դառնայի Թինա Քեյ ու պիտանի լինեի իմ ժողովրդին:

Ճակատագրական կետ...

Ճակատագրական էր, երբ 90-ականներին թողեցի պարարվեստն ու երգարվեստը և ընտրեցի կրկեսային արվեստը, բայց երևի նույն ճակատագրի բերումով այսօր կրկին երգարվեստն ու պարարվեստը ներխուժեցին իմ կյանք:

Հիշում եմ ու տխրում...

Հիշում եմ ամենահարազատ մարդկանց կորուստն ու սարսափելի տխրում: Ես շատ շուտ կորցրեցի պապիկս, մորաքրոջս, ինչպես նաև շատ երիտասարդ տարիքում հեռացած մորաքրոջս տղաներին:

 Հիշում եմ ու ժպտում...

Խայտառակ չար եմ եղել, սարսափելի երևույթ՝ տանը իսկական համավոր հարս էի, դրսում՝ առնակավոր երևույթ: Հիմա, երբ հիշում եմ, թե ինչքան չարաճճի եմ եղել, ժպտում եմ:

Ափսոսում եմ...

Ափսոսում եմ, որ կյանքը ու հատկապես երիտասարդությունը շատ կարճ է: Թեպետ էն մարդկանցից չեմ, որ հետ են նայում, զզվում եմ, երբ ափսոսնք ենք ապրում, կարծում եմ, եթե մի բան չես արել, ուրեմն այդպես է պետք եղել ու մի գուցե դա դեռ առջևում է:

Վստահ եմ...

Վստահ եմ առաջին հերթին իմ ու իմ կամքի ուժի վրա, ինչպես նաև վստահում եմ ինձ շրջապատող մարդկանց:

Նպատակ ունեմ...

Նպատակ ունեմ իմ սպասված մենահամերգը իրականացնելու, այն մենահամերգը, որը կլինի եզակի, որպեսզի նմանը ոչ մեկ արած չլինի և չկարողանան անել ևս 20 տարի: Ինչպես նաև նպատակ ունեմ ևս մեկ զավակ ունենալ:

 Չասացի կներես ու...

Իմ կյանում կար մեկն, ում արժեր ասել կներես, բայց չհասցրի: Խոսքը մորաքրոջս մասին է, նա մահացավ ու ես չհասցրի նրան կներես ասել: Նա շատ անկեղծ մարդ էր, բայց ինձ երկար ժամանակ թվում էր, թե իրականում անկեղծ չի ինձ հետ ու այդ իսկ պատճառով չէի վստահում իրեն: Մորաքույրս իմ տանը մահացավ, բայց այդ ժամանակ աշխատանքի էի ու այդպես էլ չհասցրի այդքան կարևոր կներեսն ասել:

 Կարոտում եմ...

Կարոտում եմ քրոջս ու եղբորս, ովքեր Լոնդոնում են ապրում: Նրանք ինձ համար մոր ու հոր նման են, ես սարսափելի շատ եմ սիրում իրենց ու իրենց ընտանիքները:

Սիրում եմ...

Սիրում եմ բալիկիս ու կյանքիս միակ  կեսին:

Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել...

Կուզեի փոխել էս մեր ոլորտի ծանր մթնոլորտը, որից անընդհատ արթնանում է ինքնապաշտպանողական ռեակցիաս: Ես շատ ուղիղ մարդ եմ, երբեմն չափից ավելի չոր ու կցանկանայի փոխել այդ տեսակս, կուզեի փոխել խոսակցականս, քանի որ դա ինձ շատ է խանգարում: Միաժամանակ չէի ցանկանա փոխել էությունս, բարիությունս, հոգիս, սիրտս: Կուզեմ հենց էսպիսին լինեմ մինչև մահ, իսկ թե երկրորդ անգամ ծնվեմ, կուզեմ նույն սրտով լինեմ:

Գնում եմ դեպի...

Ես միշտ գնում եմ դեպի լավը, դեպի նպատակներս, բայց յուրաքանչյուր մարդ քայլում է դեպի մահը, սա դառը իրականություն է:

Պայքարել եմ, որ...

Պայքարել եմ, որ մեր ազգում էլ լինեն այնպիսի անհատներ, որոնց մենք մատնացույց ենք անում ու ասում, թե սա իսկական աստղ է:

 Հպարտ եմ ինձնով, որովհետև...

Հպարտ եմ ինձնով, որովհետև հայ ազգիս նման հանդիսատես ունեմ, ովքեր ինձ սիրում ու գնահատում են:

Վախենում եմ...

Միայն ու միայն վախենում եմ մարդկային դավաճանությունից ու այդ առումով մարդկային կորստից: Ես այն մարդն եմ, ով իր աշխատանքով մշտապես մահի հետ է խաղում, ես ոչնչից չի վախենում, ես չգիտեմ՝ դա ինչ է, այդ զգացողությունն իմ մեջ չի ծնվել:

 Երազում եմ...

Երազում եմ մինիմալ, միջին կյանքի մասին, ավելին չեմ ուզում: Ուզում եմ ունենալ նորմալ բնակարան, նորմալ մեքենա, նորմալ ապրուստ, որ տարին մեկ անգամ գոնե ինձ թույլ տամ մեկնել հանգստի: Ես ճոխ մեքենաների ու դղյակների մասին չեմ մտածում, ուզում եմ ունեցածս մինիմալ կյանքը պահպանել:

Կգա մի օր ու ես...

Կգա մի օր ու ես էլ չեմ աշխատի և կվայելեմ ստեղծածս: Ես առանց հանգստի աշխատում եմ ողջ տարին, դրա համար էլ երազում եմ այն օրվա մասին, երբ այլևս չեմ աշխատի:

 Շնորհակալ եմ...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ հոգատար մայր, ով առանց ամուսնու երեք երախա է դաստիարակել, շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քրոջս ու եղբորս, որ ունեմ կյանքիս կեսին ու իմ զավակին: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ շնորք է տվել ազգիս ներկայանալու համար ու Ձեզ նման մարդկանց եմ շնորհակալ, որ լուսաբանում են աշխատանքս:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում