Ռոբերտ դե Նիրոն շքեղ հյուրանոց կբացի Լոնդոնում
ԼԱՅՖԱշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն մեծ հաջողություններ է գրանցել ոչ միայն որպես դերասան, այլեւ որպես գործարար։ Դե Նիրոն արդեն 20 ռեստորանների եւ Նյու Յորքում ու Ֆիլիպիններում հյուրանոցային շքեղ համալիրների սեփականատեր է, սակայն չի պատրաստվում կանգ առնել։ Դերասանը մտադիր է իր խոսքն ասել նաեւ բրիտանական հյուրանոցային բիզնեսում։

Դերասանն արդեն ստացել է համապատասխան թույլտվությունը՝ բացելու իր նոր հյուրանոցը Արեւմտյան Լոնդոնի Ուելինքթոն փողոցում։

Դե Նիրոյի թվով երրորդ հյուրանոց կունենա 83 սենյակ, սպա սրահ, երկու ռեստորաններ (100 եւ 120 մարդու համար), ակումբներ՝ նախատեսված միայն հյուրերի համար։
Աղբյուրը՝ Daily Mail
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



