«Ռիո-2016»-ի մեդալային հաշվարկում առաջատարը ԱՄՆ հավաքականն է
ՍՊՈՐՏ«Ռիո-2016»- ի խաղերում 15-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է:«Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 105 մեդալ. 38 ոսկե, 35 արծաթե և 32 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան ՝24 ոսկե, 22 արծաթե և 14 բրոնզե մեդաով: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 22 ոսկե, 18 արծաթե և 25 բրոնզե մեդալ:
4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Գերմանիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Իտալիան, Նիդեռլանդները՝ նշված հերթականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականը 2 տեղով զիջել է դիրքերը, և, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, հանգրվանել է 39-րդ հորիզոնականում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



