Ռիո-2016. ազատ ոճի ըմբշամարտի 125 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Լևան Բերիանիձեն
ՍՊՈՐՏՌիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում օգոստոսի 20-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող մեկ մարզիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ազատ ոճի ըմբշամարտի 125 կիլոգրամ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Լևան Բերիանիձեն:
Բերիանիձեն պայքարը կսկսի 1/8 եզրափակչից. նրա մրցակիցը կլինի Չինաստանը ներկայացնող Չժիվեյ Դենգը: Գոտեմարտը նախատեսված է Երևանի ժամանակով 17:40-ին:
Ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերի նախավերջին օրը կվիճարկվի 30 տիտղոս 17 մարզաձևերում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



