Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


9 նշան, որ դուք հաջողակ եք լինելու

ԼԱՅՖ

Ասում են՝ երջանկությունը կյանքի ոչ թե նպատակն է, այլ գոյությունը: Եթե դուք կարողանում եք ամեն ինչի մեջ լավը տեսնել, ուրեմն դուք գտել եք կյանքի իմաստը: Եթե դուք երախտապարտ եք, ուրեմն բոլորն էլ ձեզ երջանիկ մարդ են համարելու: Այսօր ձեզ կծանոթացնենք մի փոքրիկ ցուցակ, որը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է իրականում նշանակում ապրել վառ և իմաստալից կյանք:

  1. Դուք ուրախանում եք ուրիշների հաջողությունների համար
    Թե՛ տանը և թե՛ աշխատավայրում հաջողակ լինելու բանալին ուրիշների հաջողությամբ ուրախանալն է: Ամենալավ թիմերը կազմված են այնպիսի մարդկանցից, ովքեր պատրաստ են օգնել միմյանց, գիտեն իրենց դերերը և անհանգստանում են ոչ միայն իրենց սեփական հաջողության համար, այլ նաև գնահատում են իրենց ողջ թիմի ձեռքբերումները:

  2. Դուք միշտ ցանկանում եք նոր փորձ ձեռք բերել
    Դուք այն մարդկանցից եք, ովքեր նախընտրում են միշտ շարժվել: Դուք գիտեք, որ դուք յուրահատուկ եք և կարող եք օգնել այս աշխարհի զարգացմանը: Ըստ հոգեբան Ռոբերտ Քլոնինգերի. «Նորարարություն փնտրելը բնավորության այն գծերից է, որ մարդուն ավելի առողջ և երջանիկ է դարձնում: Այն զարգացնում է ձեր անհատականությունը:» Բացահայտեք ձեր ներքին «փնտրողին» և դուք ավելի առողջ կլինեք, ավելի շատ ընկերներ կունենաք և ձեր կյանքը ձեզ միայն երջանկություն և ուրախություն կբերի:

  1. Դուք չեք փորձում հավասարակշռություն ստեղծել ձեր աշխատանքի և անձնական կյանքի միջև. դուք ուղղակի ապրում եք

Անհնար է երևակայական սահմաններ գծել աշխատանքի և անձնական կյանքի միջև: Ինչու՞: Որովհետև դուք ձեր աշխատանքն եք: Ձեր կյանքը ձեր աշխատանքն է: Այն ամենը, որ դուք անում եք կերտում է ձեզ և դարձնում այնպիսին, ինչպիսին, որ դուք կաք: Այն մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, նրանք չեն ապրում, այլ ուղղակի աշխատում են:

  1. Դուք կարողանում եք կարեկցող լինել

Այլ մարդկանց հասկանալը շատ կարևոր և օգտակար հատկություն է: Դա թույլ է տալիս ձեզ տեսնել աշխարհը և իրավիճակները մի այլ տեսանկյունից, ինչպես նաև ժամանակ է տալիս լավ մտածել որևէ մեկին քննադատելուց առաջ: Նման մտածելակերպը ձեզ հեռու է պահում արագ և սխալ որոշումներ կայացնելուց:

  1. Դուք ինքներդ ձեզ ապացուցելու բան ունեք
    Շատ մարդիկ զբաղված են միայն այլ մարդկանց մեջ սխալներ գտնելով և դրանք ապացուցելով: Նրանք բերում են հազարավոր փաստարկներ, որպեսզի ապացուցեն իրենց իրավացիությունը և այդպես ճնշեն դիմացինին: Այո՛, այս մեթոդն աշխատում է և դուք ձեզ բավարարված եք զգում: Սակայն իրական բավարարվածություն դուք կզգաք այն ժամանակ, եթե փորձեք ինչ-որ բան ապացուցել ձեզ համար ամենակարևոր մարդուն՝ հենց ձեզ:

  2. Դուք գիտեք, որ շատ աշխատելով հաջողության կհասնեք
    Նելսոն Մանդելան ասում էր. «Եթե դու երազանք ունես, ուրեմն ոչինչ չի կարող քեզ հեռու պահել դրան հասնելուց:» Իհարկե, միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր ավելի ձեզնից խելացի և տաղանդավոր կլինեն: Սակայն մեծ ցանկության դեպքում դուք հաստատ կարող եք հասնել ձեր նպատակներին:

  1. Դուք ընդունում եք գումարը որպես պատասխանատվություն և ոչ թե որպես պարգև

Գումարը ոչ թե արդյունքն է, այլ միջոցը: Դուք դա շատ լավ գիտեք և հենց այդ պատճառով երբ մտածում եք աշխատավարձի մասին, դուք ոչ թե հենց գումարի մասին եք մտածում, այլ մտածում եք, թե ինչ եք անելու այդ գումարի հետ: Անկախ նրանից, թե ինչ նպատակով եք դուք ծախսելու այն՝ բիզնեսի զարգացման, կամ նոր մեքենայի, կամ վարկի փակման, դուք միևնույն է գիտեք, որ գումարը արժեքավոր գործիք է, որ կարող է ձեզ առաջ տանել:

  1. Դուք չեք կարծում, որ դուք առանձնահատուկ եք

Հետևաբար, դուք անդադար աշխատում եք, որ հասնեք ձեր նպատակներին: Դուք հասկանում եք, որ հաջողությունը հիմնված է ձգտման, համառության և կայունության վրա: Հաջողության մեծ չափաբաժին գալիս է նաև ճիշտ մարդկանց ներկայությունից: Այնուամենայնիվ, դուք չեք վազում էժանագին փառքի հետևից և հենց այդ պատճառով դուք գիտեք ձեր թուլությունները և աշխատում եք շտկել դրանք:

  1. Դուք գիտեք, որ արժանապատվությունը և հարգանքը հավերժական են:

Դուք բոլորին հավասար եք վերաբերվում և հարգում եք նրանց անկախ նրանից, թե ով եք դուք և ով է ձեր դիմացինը: Արդյունքում ձեզ նույնպես հարգալից են վերբերվում և դուք շրջապատվում եք մարդկանցով, ովքեր պատրաստ են օգնել ձեզ ցանկացած պահի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

ԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում