Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարը ազատ Է արձակվել.«Հայկական ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բարսելոնի ամենաշքեղ 2 ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»–ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ Է արձակվել։ Այս մասին Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Ուզում եմ Երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին և որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում Է սակայն, չի մեռնում»– նշել է նա: Armtimes.com-ի թղթակցին նա հայտնել է, որ շուտով գալու Է Հայաստան։ Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը աջակցում Է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու գործում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



