Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խրճիթ, տնակ, ինքնաթիռ. 10 հյուրանոց հայտնի ֆիլմերից և սերիալներից

ԼԱՅՖ

Բոինգը ծառի վրա «Կորուսյալներից», Հոբբիթների խրճիթներ, տնակ «Դաունթոն աբբայությունից» և այլ հյուրանոցներ, որտեղ կարող եք ձեզ զգալ սիրելի ֆիլմի և սերիալի հերոս:

Wizard Chambers համարներ  The Georgian House հյուրանոցում Հարրի Փոթերի սիրահարների համար
(Լոնդոն, Անգլիա)

Հնագույն լոնդոնյան «The Georgian House» հյուրանոցում, որը բացվել է 160 տարի առաջ, 2014 թվականի աշնանը բացվել են համարներ Հարրի Փոթերի սիրահարների համար: Wizard Chambers համարները ձևավորված են Հոգվարթս ամրոցի ոճով: Համարներում կան հովարներով մահճակալներ, կաթսաներ, հին կոճղեր և նույնիսկ կախարդանքով գրքեր և շշեր: Այս համարներում մնալու արժեքը երկուսի համար կազմում է 209 ֆունտ:

Hotel Mi Norte կինոմանների համար
(Ռիբադեո, Իսպանիա)

Իսպանական Ռիբադեո քաղաքի մոտակայքում 2012 թվականին բացվել է հյուրանոց կինոմանների համար` Mi Norte: Հյուրանոցի յուրաքանչյուր համար ձևավորված է այս կամ այն կինոյի ոճով: Ռոմանտիկ պատմությունների սիրահարները կարող են գիշերել  «Ամելի» համարում, լրտեսական սագաների սիրահարները՝ «Ջեյմս Բոնդում», իսկ տխուր ավարտով պատմությունների սիրահարները՝ «Ռոմեո և Ջուլիետա» համարներում: Կիսաքանդ շենքը թեմատիկ հյուրանոցի է վերածել Քրիստինա Տորվիսոն, ում շենքը հասել է ժառանգությամբ: Հյուրանոցում կա ընդհանուր առմամբ տասը համար, իսկ համարներ կարելի է ամրագրել  www.booking.com կայքում:

Hotel Costa Verde հյուրանոց «Lost» սերիալի սիրահարների համար
(Մանուել Անտոնիո ազգային պարկ, Կոստա Ռիկա)

«Lost» սերիալի յուրաքանչյուր երկրպագու հիշում է, որ առաջին սեզոնը սկսվում է Սիդնեյ-Լոս Անջելես չվերթի վթարով, ինչից հետո հերոսները հայտնվում են արևադարձային կղզում: Գիշերել ջունգլիներում ծառից կախված բոինգում առաջարկում է Costa Verde հյուրանոցը: Հյուրանոց են դարձրել 1965 թվականին արտադրված ինքնաթիռի սրահը: Իր նախկին կյանքում  «Բոինգը» իրականացրել է չվերթներ հարավային Աֆրիկայից դեպի Կոլումբիա և հակառակը: Ինքնաթիռի ներսում տեղավորվել են երկու սենյակ՝ կահավորված ձեռագործ կահույքով, օդափոխիչով, հեռուստացույցներով, լոգասենյակով և սանհանգույցով: «Բոինգի» թևին կա բացօթիկ:

Քեմփինգ «Մատանիների տիրակալ»-ի սիրահարների համար
(Գեվերսդուիլ, Հոլանդիա)

2013 թվականի մարտին հյուրերին սկսեց ընդունել Hobbit House քեմփինգը, որը գտնվում է հոլանդական Գեվերսդուիլ քաղաքում: Այստեղ կարելի է բնակվել հոբբիթների իսկական հողե տնակներում՝տանիքի անցքերով և մեծ կլոր պատուհաններով և դռներով: «Հոբբիթյան բների» ներսում կա խոհանոց, ննջասենյակ և փոքրիկ լոգասենյակ: Չնայած նրան, որ  Hobbit House-ը ներկայանում է՝ որպես քեմփինգ, այստեղ բնակվելու արժեքը բավականին բարձր է՝սկսած 296 եվրոյից:

Տնակ  «Դաունթոն աբբայություն» սերիալի սիրահարների համար հայքլեր ամրոցի տարածքում
(Բերքշիր կոմսություն, Մեծ Բրիտանիա)

Այս տարվա գարնանից սկսած բոլոր ցանկացողները կարող են վարձակալել տնակ Բերքշիր կոմսության Հայքլեր ամրոցի տարածքում, որտեղ տեղի են ունենում հայտնի բրիտանական «Դաունթոն աբբայություն» սերիալի նկարահանումները: Մինի հյուրանոցը կազմված կլինի ընդամենը երկու համարից: Հայքլեր ամրոցի սեփականատերեր կոմս և կոմսուհի Կարնարվոնները ներսում վերականգնել են հին ինտերիերը՝ փայտի վառարանով, զգեստապահարանով, լոգասենյակով և խոհանոցով: Տնակում բնակությունը մատչելի հաճույք չէ: Մեկ գիշերվա բնակության արժեքը կազմում է  350 ֆունտ:

«Ալյոշա Պոպովիչ բակ» վիպական երգերի սիրահարների համար
(Յարոսլավլ, Ռուսաստան)

Յարոսլավլում գործում է հյուրանոց ռուսական վիպական երգերի սիրահարների համար: «Алеша Попович двор» հյուրանոցի ստեղծման գաղափարը ծնվել է Ռոստով Մեծի ծննդյան  1150-ամյակի տոնակատարության ժամանակ, որն անվանում են էպիկական հերոսների ծննդավայր: Ճիշտ է՝ հյուրանոցը արդյունքում բացվեց Յարոսլավլում՝ քաղաքի պատմական կենտրոնում: «Алеша Попович двор» համալիրի բոլոր համարները ունեն թեմատիկ անվանում՝ «Դոբրինյա Նիկիտիչ», «Իլյա Մուրոմեց», «Յարոսլավ Մուդրիյ» և այլն: Հյուրանոցում գործում է Ղրիմի խոհանոցով ռեստորան: Բնակության արժեքը սկսվում է 2600 ռուբլուց:

Համար Ջեյմս Բոնդի սիրահարների համար փարիզյան  Seven by Elegancia հյուրանոցում
(Փարիզ, Ֆրանսիա)

Փարիզյան Hotel Seven by Elegancia հյուրանոցում յուրաքանչյուր համարը ձևավորված է յուրովի: Այստեղ կարելի է գիշերել Մարիա Անտուանետայի զարդախուցի ոճով սենյակում, «Կաբարե» լյուքսում կամ  007 գործակալի սուիթում: Համարում բոնդիանայի սիրահարները կգտնեն հետաքրքիր մանրուքներ, որոնք նրանց կտեղափոխեն ֆիլմաշարի աշխարհ: Լրտեսական համարում բնակության արժեքը սկսվում է  348 եվրոյից:

Մոթել Pacific Inn Motel
(Ֆորքս, ԱՄՆ)

Վաշինգտոն նահանգի նախկինում քիչ հայտնի Ֆորքս քաղաքը ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ այստեղ տեղի ունեցան  «Մթնշաղի» նկարահանումները: Այդ ժամանակից ի վեր «Ամերիկայի ամենաանձրևոտ քաղաք» սկսեցին այցելել վամպիրային սաագայի երկրպագուները, որպեսզի լուսանկարվեն պիկապի ֆոնին, որը վարում էր գլխավոր հերոսուհի Բելլան, և այցելեն միջին դպրոցը, որտեղ սովորում էին հերոսները:  Տեղի Pacific Inn Motel մոթելի սեփականատերերը նույնպես գումար վաստակելու միջոց են գտել: Իրենց հյուրանոցի համարներից մեկը նրանք ձևավորել են «Մթնշաղի» ոճով: Սենյակը ձևավորված է սև-կարմիր գույներով, իսկ պատուհանները՝ փակված խիտ վարագույրներով, որպեսզի լույս չներթափանցի ներս: Համարի պատերին փակցված են ֆիլմի հերոսների լուսանկարները: Գիշերը  «Twilight Room»-ում արժի 99 դոլար:

«Կրիմինալ» հյուրանոց Շերլոկ Հոլմսի և Էրքյուլ Պուարոյի երկրպագուների համար

(Հիլլեսհայմ, Գերմանիա)

Krimihotel հյուրանոցում, որը գտնվում է գերմանական միջնադարյան Հիլլեսհայմ քաղաքում, մեկ հարկի տակ կարող են տեղավորվել Ագաթա Քրիստիի, Էրքյուլ Պուարոյի, Շերլոկ Հոլմսի և այլ կերպարների սիրահարները: Հյուրանոցի տասը համարներից յուրաքանչյուրը նվիրված է այն կամ այն կինոհերոսին կամ ամբողջ ֆիլմին: Միսս Մարպլ սենյակում են գտնվում նրա անձրևանոցը և ծաղկային նկարներով վարագույրները, Շերլոկի համարում են դետեկտիվի ծխամորճը և ձեռնափայտը, իսկ Հիչկոկի սենյակում՝ ռեժիսորի դիմակ և ագռավ պատին: «Քրեական» մթնոլորտ ստեղծելու համար հյուրանոցի ստեղծողները փնտրել են հին իրեր շուկաներում և հնավաճառների մոտ: Krimihotel հյուրանոցում մեկ գիշեր բնակության արժեքը սկսվում է  85 եվրոյից: Ի դեպ, եթե չեք ցանկանա մնալ հյուրանոցում, կարող եք այցելել մոտակայքում գտնվող առեղծվածային սպանությունների Գերմանիայի ամենախոշոր արխիվը:

Սիմփսոնների տուն
(Ռուսաստան)

Ինչո՞ւ փնտրել հյուրանոց սիրելի ֆիլմի մոտիվներով, եթե կարելի է կառուցել սեփական կինոտունը: Այդպես է որոշել խոշոր արտասահմանյան ընկերության 35-ամյա տեխնիկական տնօրենը, ով չի ցանկանում հրապարակել անունը: Նա  2015 թվականի գարնանը կդառնա  «Սիմփսոններ» մուլտսերիալի քոթեջի նմանությամբ կառուցված տան սեփաանատերը: Շենքի մակերեսը   325 քառակուսի մետր է: Այն կունենա չորս ննջասենյակ, հյուրասենյակ, խաղասենյակ, ճաշասենյակ և ավտոտնակ երկու մեքենայի համար:  Տան արժեքը շուրջ 5 միլիոն ռուբլի է:

Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն