Ռիո-2016. Գևորգ Մնացականյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից
ՍՊՈՐՏՌիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 57 կիլոգրամ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Մնացականյանին հաղթած իրանցի Հասան Ռահիմին կիսաեզրափակիչ փուլում պարտություն է կրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սա նշանակում է, որ Գևորգ Մնացականյանը զրկվում է նաև բրոնզե մեդալի համար պայքարից: Գևորգ Մնացականյանը կստանար բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն, եթե նրան հաղթած Ռահիմին դուրս գար եզրափակիչ:
1/8 եզրափակչում Գևորգ Մնացականյանը Հասան Ռահիմիին պարտվել էր 13:0 հաշվով:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



