Ռուսաստանը երրորդ տեղն է գրավել Վրաստանի առեւտրական գործընկերների շարքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի հետ Վրաստանի առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ ավելացել Է 16 տոկոսով՝ մինչեւ 459,6 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել Է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը՝ «Սաքստատ»-ը:
Ընթացիկ տարվա յոթ ամսում Ռուսաստան վրացական ապրանքների արտահանումն աճել Է 119,2 տոկոսով՝ մինչեւ 101,6 մլն դոլար (արտահանման ընդհանուր ծավալի 9,1 տոկոսը), ներմուծումն ավելացել Է 15,1 տոկոսով՝ մինչեւ 358 մլն դոլար:
Վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանին բաժին Է ընկել Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 7 տոկոսը, ինչի արդյունքում մեկ տարվա ընթացքում նա չորրորդ տեղից երրորդ տեղն Է բարձրացել հանրապետության խոշորագույն առեւտրական գործընկերների շարքում՝ Կանադայից (19,9 տոկոս) եւ Թուրքիայից (13,6 տոկոս) հետո:
Վրաստանի առեւտրական գործընկերների առաջին տասնյակում Է նաեւ Չինաստանը, Ադրբեջանը, Իռլանդիան, Գերմանիան, Ուկրաինան, Հայաստանը, Իտալիան: ԱՊՀ-ի երկրների հետ հանրապետության առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հուլիսին անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել Է 11 տոկոսով՝ մինչեւ 1 մլրդ 393 մլն դոլար, Եվրամիության երկրների հետ՝ 3 տոկոսով՝ մինչեւ 1 մլրդ 677 մլն դոլար:
Ընթացիկ տարվա յոթ ամսում Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունն ավելացել Է 17 տոկոսով՝ մինչեւ 6 մլրդ 548,1 մլն դոլար: Արտահանումը կազմել Է 1 մլրդ 121,8 մլն դոլար՝ նվազելով 12 տոկոսով, ներմուծումը՝ 5 մլրդ 426,2 մլն դոլար՝ աճելով 25 տոկոսով:
2015 թվականին Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը կազմել Է 9 մլրդ 928 մլն դոլար, ինչը 13,3 տոկոսով պակաս Է նախորդ տարվա համեմատությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



