Վերաքննիչ դատարանը Դավիթ Սանասարյանին կալանքը գրավի դիմաց փոխելու որոշում է կայացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերաքննիչ դատարանը որոշել է 1.5 միլիոն դրամ գումարի դիմաց կալանքից ազատել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Վերաքննիչ դատարանը մինչ այդ բավարարել էր «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի և նրա փաստաբանների միջնորդությունը՝ թույլատրելով Ղուկասյանին ներկա գտնվել դատական նիստին։ Անդրիաս Ղուկասյանի ներկայությունը նիստին ապահովվելու համար դատարանը հետաձգել է խափանման միջոց կալանքը փոխելու հարցի քննությունը: Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին:
Դավիթ Սանասարյանը և Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել են անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



