ԱՄՆ-ի «ամենահմայիչ հանցագործը»՝ Ջիջի Հադիդի եղբոր հետ
ՖՈՏՈ2014թ-ի հունիսի 19-ին Քալիֆորնիայի Սթոկթոն քաղաքի ոստիկանությունը սոցցանցերից մեկում տեղադրել էր հանցագործ Ջերեմի Միքսի լուսանկարը, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում։ Բոլոր աղջիկները հիացած էին նրա հմայքով։ Ապօրինի զինամթերք եւ հրազեն պահելու պատճառով 27 ամսվա ազատազրկման ենթարկված Միքսը դեռ բանտից հայտարարել էր, որ լրջորեն մտածում է մոդելի եւ դերասանի կարիերա սկսելու մասին։

Եվ փաստորեն Ջերեմին արդեն սկսել է իր քայլերն այս ոլորտում, քանզի լուսանկարվել է մոդելային բիզնեսի ամենահայտնի ընտանիքներից Ջիջի եւ Բելլա Հադիդիների եղբոր՝ Անվար Հադիդի հետ։
17-ամյա Հադիդի հետ լուսանկարվելիս 32-ամյա նախկին հանցագործը կրկին ցուցադրել է իր մկանուտ մարմինն ու դաջվածքները։

1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



