Պուտինը ժամանել է Ղրիմ, որտեղ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Ղրիմ, որտեղ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ եւ կայցելի «Տավրիդա» կրթական համաժողով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Անվտանգության խորհրդի անդամների հետ պետության ղեկավարի` օգոստոսի 11-ին կայացած նախորդ խորհրդակցությունում քննարկվել Էին թերակղզում ռուսական հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչական գործողության կանխման կապակցությամբ Ղրիմի քաղաքացիների եւ ենթակառուցվածքի օբյեկտների անվտանգության լրացուցիչ միջոցառումները:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը օգոստոսի 10-ին հայտնել Է լույս օգոստոսի 7-ի գիշերը Ղրիմի Արմյանսկ բնակավայրի մերձակայքում ուկրաինացի մի խումբ դիվերսանտների ձերբակալման մասին, ինչպես նաեւ թերակղզում ահաբեկչական գործողությունների կանխման մասին, որոնք, ինչպես նշվում Է, նախապատրաստվում Էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության կողմից:



