Գերմանիայի ՆԳ նախարարը չի բացառել փարանջա կրելու մասնակի արգելքի սահմանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը չի բացառել երկրում փարանջա կերելու մասնակի արգելքի սահմանումը: Այս մասին նա հայտարարել Է ZDF հեռուստաալիքի եթերում:
«Մենք միասնական ենք այն հարցում, որ անհրաժեշտ Է օրենսդրորեն ամրագրել դեմքն այնտեղ ցույց տալու անհրաժեշտությունը, որտեղ դա անհրաժեշտ Է մեր հասարակության գոյակցության համար. ղեկի առջեւ, զագսում, դպրոցներում եւ համալսարաններում, պետական ծայության մեջ, դատարանում»,- ընդգծել Է նա:
Դե Մեզիերը նշել Է, որ փարանջա կրելու արգելքը հարկավոր Է կապել ոչ թե անվտանգության, այլ հասարակական կյանքի եւ խաղաղ գոյակցության հետ: «Մենք միահամուռ դեմ ենք փարանջային, այն չի հարաբերակցվում աշխարհին բաց մեր երկրի հետ»,- հավելել Է նախարարը:
Օգոստոսի 18-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորմանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ փարանջա կրելը չի կարող նպաստել Գերմանիայում կանանց ինտեգրման գործընթացին: Կանցլերը խուսափել Է պատասխանել այն հարցին, թե ինքը հնարավոր համարում Է արդյոք Գերմանիայում փարանջա կրելու լիակատար արգելքի սահմանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



