Արայիկ Խանդոյանին խոչընդոտում են առաջադրվել որպես գյուղապետի թեկնածու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրայիկ Խանդոյանի մայրիկն այսoր տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս Արայիկ Խանդոյանի վստահորդին Ծաղկահովիտ համայնքում` որպես գյուղապետի թեկնածու առաջադրվելու համար:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում այս տարվա սեպտեմբերի 18-ին, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին որպես թեկնածու ցանկանում է մասնացել նաև Արայիկ Խանդոյանը,սակայն քրեակատարողաական հիմնարկի ղեկավարությունը անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս Արայիկ Խանդոյանի վստահորդին՝ խախտելով ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը:
«Այսօր, ըստ օրենքի, առաջադրվելու վերջին օրն է: Եթե քրեակատարողաական հիմնարկի ղեկավարությունը շարունակի նման գործելաոճը, այս հարցը քննվելով անցնելու է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյաններով և հասնելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- նշել է Ռիմա մայրիկը:



