Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի հետեւանքով բնակչության եկամուտների գծով կորուստն անցել է 7,5 մլրդ դոլարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում անցյալ տարվանից սկսված տնտեսական ճգնաժամի հետեւանքով բնակչության եկամուտների գծով կորուստներն անցել են 7,5 մլրդ դոլարը:

Վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Facebook-ի իր էջում գրառել է ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը:

«Հունվար-հուլիս ամիսներին նվազումը գերազանցել է 31 տոկոսը: Ընթացիկ տարվա վերջին այդ ցուցանիշի գծով մոտ 13 մլրդ դոլար կորուստ է սպասվում: 2015 թվականին, 2014 թվականի համեմատ, բնակչության եկամուտները պակասել էին 9,7 մլրդ դոլարով կամ 19 տոկոսից ավելի: Այսինքն, 2016 թվականի առաջին 7 ամիսներին դրամական եկամուտների գծով նվազումը 19 տոկոսից հասել է 31 տոկոսի, ինչը կազմում է 7,5 մլրդ դոլար», -նշել է ադրբեջանցի տնտեսագետը:

Նեմաթ Ալիեւը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին, նաեւ նշել է, որ 2016 թվականի 7 ամիսների ցուցանիշների համաձայն` Ադրբեջանի տնտեսության մեջ մեծ հետընթաց է գրանցվել. երկրի ընդհանուր տնտեսական եկամուտները 12 մլրդ դոլարով նվազել են:

«Ադրբեջանի Վիճպետկոմի հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին ՀՆԱ-ի արտադրանքը ոչ նավթային հատվածում պակասել է 40 տոկոսով, իսկ նավթային հատվածում` 30 տոկոսով», -գրել է Նեմաթ Ալիեւը:

«Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը, հայտնել է, որ Ադրբեջանի պետական բյուջեն 2016 թվականի 7 ամիսների կտրվածքով կատարվել է 1,2 մլրդ մանաթ (մոտ 600 մլն դոլար) ճեղքվածքով, Ադրբեջանի արտաքին առեւտրի շրջանառությունը 50 տոկոսով նվազել է, վերջին երեք ամիսներին Ադրբեջանի բյուջեի եկամուտները 45 տոկոսով նվազել են, Ադրբեջանի ՀՆԱ-ն 3 տոկոսով կրճատվել է, Ադրբեջանում 8 բանկ սնանկ է ճանաչվել:

Թերթը նաեւ հայտնել է, որ 2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին Բաքվի ֆոնդային բորսայի ընդհանուր շրջանառությունը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 3.2 անգամ նվազել է:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի արդեն մոտ 200 տոկոսով արժեզրկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել:

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել են ծառեր և այլն (լուսանկարներ) Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվելԵս երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին․ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները․ Փեզեշքիան Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք․ Թրամփ ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել Հայրենական մեծ պшտերազմի վետերանի մահվան կապակցությամբ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում