Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում եւս երկու ընդդիմադիր է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը օգոստոսի 18-ի գիշերը Բաքվում ձերբակալել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Ֆուադ Ահմեդլիին եւ Բաքվի Սուրախանի շրջանի բաժանմունքի ակտիվիստ Գադիմ Բեքիրովին:

Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ֆուադ Ահմեդլիին ձերբակալել են պետանվտանգության ծառայության աշխատակիցները: Նրա տունը խուզարկվել եւ տարվել են մի շարք գրքեր:

Գադիմ Բեքրիովին ձերբակալել են Սուրախանի շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցները:

Ադրբեջանում վերջին երեք օրերին ձերբակալվել են երիտասարդական NIDA, REAL շարժումների եւ ընդդիմադիր կազմակերպությունների 9-ն ակտիվիստներ:

Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին պետք է հանրաքվե տեղի ունենա սահմանադրության մեջ փոփոխությունների մասին: Ադրբեջանում շատերը վերջին ձերբակալությունների ալիքը համարում են որպես սեպտեմբերյան հանրաքվեից առաջ քաղաքացիական հասարակությանը իշխանությունների կողմից ճնշելու հերթական փորձ: Ձերբակալված բոլոր ակտիվիստները դեմ են արտահայտվել Ալիեւի առանց այն էլ ընդարձակ լիազորություններն ավելի ընդլայնող հանրաքվեին եւ քննադատել կառավարությանը:

Ադրբեջանում վերջին օրերին սկսված նոր բռնաճնշումների ալիքն արժանացել է միջազգային հանրության լուրջ արձագանքին:

Իրավապաշտպան 19 միջազգային կազմակերպությունների կոալիցիան հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում Ադրբեջանի իշխանությունից պահանջել են դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները եւ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:

«Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեին 6 շաբաթ մնացած իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել: Նպատակը ընդդիմադիր ձայները լռեցնելն է: Կոալիցիայի անդամ կազմակերպությունները պահանջում են լավացնել երկրում մարդու իրավունքների աղետալի վիճակը եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին», -ասվում է հայտարարության մեջ:

Կոալիցիայի անդամ կազմակերպություններն են. ARTICLE 19, Canadian Journalists for Free Expression, Civil Rights Defenders, Freedom House, Freedom Now, Helsinki Foundation for Human Rights, Human Rights House Foundation, Index on Censorship, Institute for Reporters’ Freedom and Safety, International Media Support, International Federation for Human Rights (FIDH), International Partnership for Human Rights, Netherlands Helsinki Committee, Norwegian Helsinki Committee, PEN America, PEN International, People in Need, Reporters Without Borders, World Organisation Against Torture (OMCT):

Ադրբեջանում սկսված բռնաճնշումները դատապարտել են ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, Amnesty International-ը, Մարդու իրավունքների տան ցանց միջազգային կազմակերպությունը:

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասին«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Հայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանԻրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել Կարապետյան