Ճապոնիան պատրաստում է երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմական բյուջեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի կառավարությունը 2017 ֆինանսական տարում կներկայացնի երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմական բյուջեն, որը նախատեսում է, մասնավորապես, ուժեղացնել պաշտպանությունը հյուսիսկորեական հրթիռներից եւ Հարավչինական ծովում Չինաստանին դիմակայելու համար սուզանավ կառուցել, հայտնում է NHK-ը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտպանական ծախսերը 2017-ին կաճեն 2.3 տոկոսով եւ կկազմեն 5.16 տրլն իեն՝ 51.6 մլրդ դոլար:
Ճապոնիայի ռազմական ծախսերի աճը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումներով, այդ թվում վերջերս բարեհաջող գործարկած բալիստիկ հրթիռով, որը հասել էր ճապոնական բացառիկ տնտեսական գոտուն՝ չնայած Տոկիոյի եւ Վաշինգթոնի ունեցած՝ հրթիռների որսման եւ նախազգուշացման միջոցների:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



