ՀՀ ԱՆ դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենն ազատվել է աշխատանքից.«Ժողովուրդ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օգոստոսի 16-ին ստորագրած որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ «Ժողովուրդ»–ը Գուրգեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչու Է նա ազատման դիմում ներկայացրել։ Մեր հարցմանն ի պատասխան նա ասաց. «Մեկնաբանություն չունեմ տալու։ Դա եղել Է իմ ցանկությունը՝ այս պահին այդ պաշտոնից ազատվելու։ Բնականաբար, կանցնեմ այլ աշխատանքի, իսկ այս պահին ընդամենը իմ հանգիստն եմ վայելում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



