ՀՀԿ-ական պատգամավորի ընկերությունը տուգանվել է 10 հազար դրամով.«Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2014թ. ընկերությունը հայտարարագրել է խաղողի օդամղիչ մամլիչ: Հարկային վճարումը հետաձգվել է մինչեւ 2016թ. հուլիսի 27-ը: Սակայն ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը՝ պատգամավորի որդին, նշված ժամկետում հարկային վճարումները չի կատարել: Արդյունքում Մակար Պետրոսյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Իսկ օգոստոսի 15-ին որոշվել է պատգամավորի որդին տուգանել 10 հազար դրամով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



