ԵՏՄ կոլեգիայի վերջին նիստում Հայաստանի մասով կարևոր համաձայնություն է կայացվել.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի վերջին նիստում, մեր տեղեկություններով, Հայաստանի մասով կարևոր համաձայնություն է կայացել։ Բանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում բավականին բարդ գործընթաց է ազատ տնտեսական գոտի ստեղծելը, և պայմանավորվածություն կա այլևս նման տարածքներ չհիմնել։ Հայկական կողմը վերջին պահին կոնսենսուսային տարբերակով համաձայնություն է ստացել ազատ տնտեսական գոտի հիմնել Սյունիքի մարզում, Մեղրու տարածաշրջանում՝ Իրանի սահմանին։ Դա հնարավորություն կտա դրսից ներդրումներ բերել, արտադրանք տալ ու առանց մաքսատուրքի արտահանել։ Այսինքն՝ ազատ առևտրի գոտու ստեղծումը հնարավորություն է և ներդրումներ բերելու ենթակառուցվածքային ծրագրերում, և նոր արտադրություններ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, և ավելացնելու արտահանումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



