Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը վթարի է ենթարկվել.«Հայկական ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան: Նա Հայաստանից հեռացել էր մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած մի փոքր միջադեպի պատճառով:
Դեսպան Սվիտալսկին Երեւանում վթարի էր ենթարկվել իր հեծանիվով եւ մարմնական վնասվածք ստացել ողնաշարի շրջանում: Նա հայտնի է իր ակտիվ կենցաղով՝ ամեն օր վազում է, հեծանիվ վարում եւ այլն: Պյոտր Սվիտալսկուն առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը նա անցնում է հայրենիքում՝ Լեհաստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



