Քրիսթեն Ստյուարտը խոստովանել է, որ զզվում էր իր և Ռոբերտ Փաթինսոնի հարաբերություններից
ԼԱՅՖԴերասանուհի Քրիսթեն Ստյուարտը խոստովանել, որ իր և Ռոբերտ Փաթինսոնի հարաբերությունները դարձել էր «ապրանք»:
26-ամյա դերասանուհին, ով 5 տարի հանդիպել էր «Մթնշաղ» ֆիլմում իր զուգընկեր Ռոբերտ Փաթինսոնի հետ, անկեղծացել է, որ իրենց սերն այլևս «իրական» չէր, քանի որ այն դարձել էր արդեն մարդկանց համար «զվարճանքի» միջոց:
Քրիստենն ասում է. «Մարդիկ ցանկանում էին, որ ես և Ռոբը միասին լինեինք, և նրանց այդ ցանկությունն այնքան մեծ էր, որ նրանք մեր հարաբերությունները ապրանք էին դարձրել: Դա այլևս իսկական կյանք չէր: Եվ դա ինձ համար արդեն զզվելի էր:»
«Պատճառն այն չէ, որ ես ցանկանում են թաքցնել իմ ինքնությունը կամ իմ արարքները: Ուղղակի ես չեմ ուզում մի պատմության մաս դառնալ, որն ընդհամենը զվարճանքի համար է:»
Քրիսթեն Ստյուարտը հիմա հանդիպում է Ալիսիա Քարգիլի հետ: Դերասանուհին ասում է. «Մինչ այս պահը ես չէի խոսում իմ հարաբերությունների մասին, սակայն հիմա, երբ ես արդեն սկսել եմ հանդիպել աղջկա հետ, ես ուզում եմ շատ խոսել դրա մասին, որպեսզի այն ընդունվի որպես դրական երևույթ»:



