ԵԱՏՀ-ն հորդորում Է գյուղատնտեսության մեջ ինֆորմատիզացիայից անցնել գործընթացների թվայնացման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրասիական տնտեսական հանձնաժողովում օգոստոսի 17-ին քննարկել են Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսության ոլորտում ավտոմատիզացիայի իրականացվող ուղղությունները եւ թվային տրանսֆորմացիայի թրենդները:
Միջոցառումը տեղի Է ունեցել ԵԱՏՄ-ի թվային տարածության ձեւավորման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նախագծային նստաշրջանների ցիկլի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել են ԵԱՏՄ-ի երկրների գործադիր իշխանության մարմինների, լիազոր կազմակերպությունների եւ բիիզնես-հանրակցությունների ներկայացուցիչները: ԵԱՏՀ-ի թվային տրանսֆորմացիայի գծով նախագծի ղեկավար Ալեքսանդր Պետրովի խոսքով՝ գործունեության թվային մոդելի, համընդգրկող թվային գործընթացների եւ թվային հարթակների օգտագործման անցնելու շնորհիվ կարելի Է Էականորեն բարձրացնել ԵԱՏՄ-ի երկրների գյուղատնտեսության արդյունավետությունը, նվազեցնել դրա ծախսերը եւ բարձրացնել կոոպերացման մակարդակը:
Մինչդեռ այսօրվա դրությամբ պարենամթերքի մեկ երրորդը կորչում Է կամ դեն Է նետվում մինչեւ օգտագործվելը, գյուղատնտեսությունը սպառում Է մատչելի խմելաջրի մեծ մասը եւ օգտագործվող Էներգիայի մինչեւ 15 տոկոսը: Բոլոր այս պարամետրերը կարելի Է բարելավել ի հաշիվ թվային գործընթացների եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման:
Նստաշրջանի մասնակիցները ծանոթացել են Միության երկրներում գյուղատնտեսության ավտոմատացված համակարգերի ստեղծման հաջող փորձին: Հատկապես նշվել Է Միության այն ընդհանուր գործընթացների մոդելների մշակումը բարելավելու եւ արագացնելու անհրաժեշտությունը, որոնք կարող են ակտիվորեն օգտագործվել ԵԱՏՄ-ի երկրների կողմից:



