200 եվրոյից պակաս արժողությամբ ապրանքների խմբաքանակները կազատվեն մաքսերից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ200 եվրոյից պակաս արժողությամբ ներմուծվող ապրանքների խմբաքանակները Հայաստանում կազատվեն մաքսերից: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 18-ին Կառավարության նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստած որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նման արժեքով բեռների դեպքում մաքսատուրքերը կարող են համարժեք լինել կամ անգամ գերազանցել ապրանքի արժեքը: Այդպես՝ մաքսային ձեւակերպման արժեքը 3.5 հազար դրամ է, մինչեւ 1 տոննա բեռի ինսպեկցիան՝ 1000 դրամ ամեն ապրանքատեսակի համար: Մաքսային մատակարարի ծառայությունները՝ 10-15 հազար դրամ:
Նշենք, որ այս արտոնության նպատակը փոքր բիզնեսին աջակցելն է:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



