Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամռանը ճիշտ սնվելու կանոնները. խորհուրդներ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանից

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Թե ինչպե՞ս ճիշտ սնվել ամռանը, մեր օրգանիզմն այս եղանակին ինչի՞ կարիք ունի եւ հակառակը՝ սննդի հարցում ինչի՞ց պետք է հրաժարվել: Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է սննդաբան (դիետոլոգ) Վարդանուշ Պետրոսյանի հետ:

«Սնունդը պետք է միշտ համապատասխանի եղանակին, եթե դրսում չոր եղանակ է, ինչպես ամռանը՝ Երեւանում, ուրեմն ավելի շատ հեղուկներ պետք է օգտագործել: Տաք եղանակին սնունդը պետք է ավելի հովացնող լինի, իսկ այս պարագայում լավագույն տարբերակը բանջարեղեներն են, մրգերն ու հատապտուղները: Հատկապես մեր երկրում աճող բանջարեղեներն ու մրգերը շատ օգտակար են մեր օրգանիզմի համար»,- նշեց սննդաբանը:

Քանի որ ամռանը սննդային թունավորման դեպքերը ավելի մեծանում են, ուստի թե այս տեսանկյունից եւ թե օրգանիզմին առողջ սնունդով ապահովելու փաստից ելնելով՝ Վարդանուշ Պետրոսյանն ընդգծեց. «Ամռանը ճիշտ սնվելու առանձնահատկություններից է նաեւ կաթնամթերքի, եւ հատկապես մածունի օգտագործումը: Մածունն իր մեջ պարունակող օգտակար նյութերի շնորհիվ ամռանը շատ կարեւոր է մեր օրգանիզմի համար: Քանի որ ամռանը սննդային թունավորումների դեպքերը խիստ մեծանում են, մարսողությունը դժվարանում է, այս պարագայում շատ օգնում է հենց մածունի օգտագործումը: Հայկական ավանդական խոհանոցում մենք թան ունենք, որը եւս կարելի է օգտագործել»:

Դիետոլոգը շոգ եղանակի համար առանձնացրեց նաեւ հեղուկի օգտագործման կարեւորությունը, սակայն այս պարագայում հավելեց.

«Հեղուկի մասին ոչ մի դեպքում չպետք է մոռանալ, քանի որ հատկապես ամռանը, երբ շատ ենք քրտնում, այն բառի բուն իմաստով անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Պետք չէ սպասել ծարավելուն, հեղուկ պետք է օգտագործել մինչեւ ծարավի զգացում ունենալը, քանի որ ծարավն իրենով ջրազրկման նշան է: Ի դեպ՝ շատերը փորձում են ծարավը հագեցնել կամ զովանալ քաղցր եւ գազավորված ըմպելիքներով, ինչը սխալ է, քանի որ դրանք ստիպում են նորից ու նորից ուտել եւ խմել: Ջրի հագեցման լավագույն տարբերակը հենց մաքուր ջուրն է»:

Անդրադառնալով ամռանը միայն մրգով, ավելի հաճախ ձմերուկով սնվելու միջոցով նիհարելուն՝ Վարդանուշ Պետրոսյանը նշեց. «Սնունդը պետք է բալանսավորված լինի: Պետք է ուտել բոլոր սննդային խմբերից՝ մրգեղեն, հատապտուղներ, բանջարեղեն, կաթնամթերք, միս, սպիտակուցային սնունդներ, հացահատիկներ, ճարպեր: Չկա մի ուտելիք, որի մեջ բոլոր օգտակար հավելումները կան, եթե մենք բալանսավորված չենք ուտում, մեր օրգանիզմին ճիշտ «վառելիք» չենք տալիս»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա