ԱՄՆ-ը գաղտնի պլանավորում էր Իսլանդիայում միջուկային մարտագլխիկներ տեղակայել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում «Անվտանգության ծառայության ազգային արխիվ» նախագծի շրջանակում հրապարակված գաղտնի փաստաթղթերում ասվում է, որ ԱՄՆ-ը դեռ 1950-ական թթ. պլանավորում էր Իսլանդիայում միջուկային մարտագլխիկներ տեղակայել: Popular Science-ի փոխանցմամբ՝ Վաշինգթոնը չէր պլանավորում Ռեյկյավիկին տեղյակ պահել սպառազինությունների հնարավոր տեղակայման մասին:
Փաստաթղթերի համաձայն՝ Իսլանդիան ԱՄՆ-ից մշտապես երաշխիքներ էր պահանջում, որ երկրի տարածքում միջուկային զենք չի լինելու: Սակայն Պետդեպը կարծում էր, որ նման վստահեցումները ձեռնտու են միայն ԽՍՀՄ-ին:
Պենտագոնը շարունակում էր աշխատել միջուկային սպառազինությունների տեղակայման պլանների ուղղությամբ: Սակայն Իսլանդիայի իշխանություններն այդ մասին իմացել էին եւ սպառնացել էին դուրս գալ ՆԱՏՕ-ից:
Միայն ուլտիմատումից հետո ամերիկացի դիվանագետները խոստովանել էին, որ Իսլանդիայում գաղտնի միջուկային սպառազինություններ տեղակայելն ավելի շատ բացասական կողմեր ունի, քանի դրական:



