Ուսամա բեն Լադենի որդին Սաուդյան Արաբիայում իշխանությունը տապալելու կոչ է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդիներից մեկը՝ Համզան, Սաուդյան Արաբիայի հպատակներին կոչ է արել տապալել թագավորության իշխանությունը: Նրա խոսքով՝ դա թույլ կտա «ազատվել Միացյալ Նահանգների ազդեցությունից»: Այս մասին գրում է համացանցում իսլամական զինյալների ակտիվության մոնիթորինգով զբաղվող SITE կայքը:
Ըստ Lenta-ի՝ հրապարակված ուղերձում Համզա բեն Լադենը սաուդյան երիտասարդությանը կոչ է արել միանալ Եմենում տեղակայված «Արաբական թերակղզու ալ-Քաիդա»-ին՝ «մարտական գործողություններ վարելու անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար»: «Բոլորս Ուսամա ենք» ուղերձում նա նաեւ խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից:
Այս տարվա մայիսին Համզան նաեւ ուղերձ էր տարածել՝ Սիրիայում զինյալներին միասնականության, ինչպես նաեւ «Իսրայելի եւ նրա ամերիկյան հովանավորների դեմ ջիհադի» կոչ անելով: CNN-ի հաղորդմամբ՝ վերլուծաբանները ենթադրում են, որ երիտասարդը փորձում է ժամանակի հետ գլխավորել «Ալ-Քաիդա»-ն:



