Էմիլի Ռատակովսկին ներկայացրել Է Միշել Օբամայի սիրած բրենդի նոր հավաքածուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի մոդել եւ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին մասնակցել Է Jason Wu բրենդի գովազդային արշավին: Ներկայացնելով մակնիշի նոր հավաքածուն՝ նա կեցվածք Է ընդունել ջարդված Cadillac-ի խորապատկերին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Vogue-ին:
Մոդելը, որը հաճախ մերկ Է նկարահանվում, այս անգամ ներկայացել Է համեստ կերպարով. նա մի քանի կարճ շրջազգեստներ Է ցուցադրել աշնանային հավաքածուից: Ֆոտոսեսիայի հեղինակներն են՝ լուսանկարիչներ Իվենս վան Լամսվեերդեն եւ Վինուդ Մաթադինը:
Jason Wu բրենդի ներքո վաճառվում են կանանց համար նախատեսված հագուստներ եւ աքսեսուարներ. մակնիշը գրանցվել Է 2006 թվականին: Ընկերության ամենահայտնի երկրպագուներից մեկը ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման Է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



