Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իտալահայ բարերարին շնորհվեց Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հանդիսավոր պայմաններում Իտալահայ բարերար, Սեւան քաղաքում մի շարք բարեգործական ձեռնարկների հեղինակ Գարեն Կոկչյանին հանձնեց Սեւանի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիրը, որը շնորհվել է Սեւանի համայնքի ավագանու եւ ղեկավարի որոշմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Գարեն Կոկչյանը նման պատվի արժանացել է վերջին տարիներին Սեւան քաղաքում իրականացրած բարեգործական բազմաթիվ ձեռնարկների, ինչպես նաեւ՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման համար: «Այս  տարվա հունիսին Իտալիայի Հանրապետության Ավիլիանա քաղաքում ստորագրվեց Սեւան-Ավիլիանա քույր քաղաքների համագործակցության Հուշագիրը, որը Իտալահայ  բարերար Գարեն Կոկչյանի նպատակասլաց աշխատանքի արդյունքն էր: եւանի հետ բարեկամացած Կոկչյանը կրկին հյուրընկալվել էր մեզ մոտ: Այցի առաջին հասցեն Սեւանի համայնքապետարանն էր, որտեղ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կազմակերպել էր ընդունելություն:

Հանդիպման սկզբում քաղաքապետն անդրադարձավ Ավիլիանա կատարած աշխատանքային այցին, այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին, Գարեն Կոկչյանի դերակատարմանը հայ-իտալական բարեկամության հաստատման գործում: Աշխատակազմի քարտուղարի կողմից  ներկայացվեց Գարեն Կոկչյանի կողմից իրականացված  սոցիալական, կրթական, մշակութային ուղղվածության բարեսիրական եւ բարեգործական ծրագրերը: Ապա` համայնքի ղեկավարը Կոկչյանին հանձնեց «Սեւան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանանալու հավաստագիրը, որին հաջորդեցին շնորհավորանքները»,-ներկայաց րեց Արմինե Ղուկասյանը: 

Իտալահայ բարերարն իր հերթին ներկայացրեց այն ծրագրերը, որոնք առաջիկայում Սեւան քաղաքում պետք է կյանքի կոչվեն համատեղ աշխատանքի շնորհիվ: Ընդունելությունից հետո Կոկչյանը, նրա հարազատները  համայնքի ղեկավարի եւ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Սեւան քաղաքի Իտալիայի անվան այգի, որտեղ վերջին երկու ամսվա ընթացքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել են խաղամիջոցներ եւ նստարաններ, կատարվել է ասֆալտապատում :

Ի դեպ, աշխատանքների մի մասն իրականացվել են իտալահայ բարերարներ Գարեն Կոկչյանի եւ Արտավազդ Սերապյանի ֆինանսական միջոցներով:Կոկչյանը զբոսայգուն կից բակային տարածքին նվիրեց ֆուտբոլի դարպասներ, որոնք արդեն տեղադրվել են:

Խոսրով Խլղաթյան

Գերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասին