Դավթաշենի շենքերից մեկում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին` ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամը 17.02-ին փրկարարները մուտք են գործել բնակարան և պատշգամբի բազմոցին հայտնաբերել անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 50 տարեկան կին). ննջասենյակի անկողնում է գտնվել անձը չպարզված մոտ 80 տարեկան վատառողջ տղամարդ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



