Բրազիլիայում ձերբակալվել է Բաքվում Եվրոպական խաղերի նախաձեռնող Պատրիկ Հիկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրազիլիայում ձերբակալվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ, 2015 թվականին Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման նախաձեռնող Պատրիկ Հիկին:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին` նշելով, որ չինովնիկին ձերբակալել են Ռիոյի օլիմպիական խաղերի տոմսերի «անօրինական վաճառքի մասին հետաքննության շրջանակում»:
71-ամյա Հիկին կասկածվում է տոմսերն ավելի թանկ վաճառող երրորդ կողմին փոխանցելու մեջ: Բրազիլական մամուլի համաձայն` երբ ոստիկանները եկել են ձերբակալելու Հիկիին, նա փորձել էր փախչել:
Պատրիկ Հիկին նաեւ Հոլանդիայի օլիմպիական կոմիտեի նախագահն է:
Բաքվում անցկացված առաջին Եվրոպական խաղերը Պատրիկ Հիկիի գաղափարն է եղել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2015 թվականին Պատրիկ Հիկիին պարգեւատրել էր «Պատվո» շքանշանով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



