Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլար կվճարի՝ «Ազատության նավատորմ»-ի հետ կապված միջադեպի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի օրենսդիրները խորհրդարան համաձայնագիր են ներկայացրել, որի համաձայն՝ Իսրայելը պարտավորվում է Անկարային 25 օրվա ընթացքում 20 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել՝ 2010 թվականին «Ազատության նավատորմ»-ի հետ կապված միջադեպի համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան, երբ 2010 թվականի մայիսին իսրայելական զինվորականները գրոհով թուրքական նավ գրավեցին, որը մարդասիրական օգնություն էր տանում Գազայի հատված: Գրոհի ժամանակ Թուրքիայի 9 քաղաքացի զոհվեց:
Իսրայելի իշխանություններն արդեն ներողություն են խնդրել միջադեպի համար:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



