Հարգանքներս ձեզ, տղանե՛ր, հպարտանում եմ ձեզանով. Արթուր Աբրահամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLife.panorama.am-ը գրում է.
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին և հայ օլիմպիականներին` ցուցադրած հիանալի արդյունքների համար:
«Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին` փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար: Շնորհավորում եմ նաև Ռիո–2016-ի մեր մյուս հաղթանակած մարզիկներին` Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին: Հարգանքներս ձեզ, տղանե՛ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք, մենք` բոլորս միասին, անպարտ ենք»,- նշել է Արթուր Աբրահամը:

1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



