Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016թ. օգոստոսի 15-ին` ժամը 10:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ավտոճանապարհին կողաշրջվել է:
Ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են միայն թեթեւ մարմնական վնասվածքներ: Կոտրվածքներ են ստացել միայն 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություններ, ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



