Բանվոր, հողագործ, հաշվապահ, վարորդ ու պահակ. ՏԻՄ ընտրությունների առաջադրված թեկնածուներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՄինչ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման ավարտը դեռ երկու օր կա: Այս մի քանի օրվա ընթացքում կատարված առաջադրումների մեջ արդեն իսկ բավական հետաքրքիր թեկնածուներ կան:
Այսպես, Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղապետարանի գյուղատնտես, անկուսակցական, ինքնաառաջադրմամբ հանդես եկած Սվետլանա Գեւորգյանն այս պահին համայնքի գործող ղեկավար, ինքնաառաջադրված Արման Սարգսյանի միակ մրցակիցն է: Քուչակ համայնքում էլ իր թեկնածությունն է առաջադրել գյուղի մարզադպրոցի հաշվապահ Արամ Ասատրյանը:
Արարատի մարզի Դեղձուտ գյուղում էլ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Յուրիկ Մուրադյանի հետ պայքարի է մտել Բնապահպանության նախարարության վարորդ, անկուսակցական Հովիկ Նազարպուրը:
Մարզի Դիտակ համայնքում էլ ներկայիս գյուղապետի՝ հանրապետական Սուրեն Սրապոյանի մրցակիցը նույնպես ՀՀԿ-ական է, գյուղապետարանի պահակն է՝ Գրիգոր Կոլոտյանը:
Արմավիրի մարզի Արաքս համայնքում էլ իր թեկնածությունն է առաջադրել հողագործ Մամիկոն Մելոյանը, իսկ Մուսալեռ համայնքում այսօրվա դրությամբ դեռեւս մեկ առաջադրված թեկնածու կա՝ «Մուսալեռ» թանգարանի բանվոր, անկուսակցական Աբրահամ Ֆարֆարյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



