Էրդողանի լիազորություններն ընդլայնվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նոր լիազորություններ են շնորհվել:
Վկայակոչելով Թուրքիայի պաշտոնական Resmi Gazete թերթը, այսուհետեւ Թուրքիայի նախագահին իրավունք է վերապահվել նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետին (Թուրքիայի սահմանադրությամբ նախագահին նման լիազորություն տրված չէ): Թերթը չի հայտնել, թե Թուրքիայի որ ատյանի որոշումով է Էրդողանին շնորհվել այդ լիազորությունը:
Նախկինում Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը նշանակվում էր Բարձրագույն ռազմական խորհրդում քվեարկությամբ եւ այդ պաշտոնը զբաղեցնում էր 4 տարի:
Ներկայում Թուրքիայի ԶՈւ ԳՇ ղեկավարը հանդիսանում է Հուլուսի Աքարը:
Ինչպես երեւում է` Էրդողանը չի համբերում Թուրքիան նախագահական կառավարման համակարգ անցնելու սահմանադրական փոփոխությունների իրագործմանը, եւ որոշել է այժմվանից դառնալ երկրի միանձնյա ղեկավար, ինչին նա ձգտում է իր ղեկավարած` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեռեւս 2002 թվականին իշխանության գալուց ի վեր:



