Կալիֆոռնիայում 80 հազար բնակիչներ լքում են իրենց տներն անտառային հրդեհների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում ավելի քան 80 հազար բնակիչներ պետք է լքեն իրենց տները սաստիկ անտառային հրդեհների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Ինչպես գործակալությանը հայտնել է անտառտնտեսության եւ հրշեջպահպանության տեղական դեպրտամենտի ներկայացուցիչը, կրակը շատ արագ է տարածվում, ինչի կապակցությամբ նահանգի իշխանությունները որոշում են ընդունել սպառնալիքի տակ գտնվող շրջանների 82 հազար բնակիչների տարհանում կազմակերպելու մասին:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ օգոստոսի 13-ի երեկոյան Լեյքի շրջանում սկսված հրդեհը հասել է Լոուեր Լեյք քաղաք, որը մոտավորապես 145 կիլոմետր է հեռու Սան Ֆրանցիսկոյից: Կրակն արագորեն տարածվում է չորային եղանակի պատճառով: Իշխանությունները ձերբակալել են 40-ամյա մի տղամարդու, որին կասկածում են հրկիզման մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



