Գյումրիում կրիմինալը որոշել է ռևանշի գնալ.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Դատելով թեկնածուների ցանկից՝ Գյումրիում կրիմինալը որոշել է ռևանշի գնալ։ Մի կողմից նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն աջակցելու է «Հայկական վերածնունդի» Հովհաննես Մարգարյանին, մյուս կողմից ԲՀԿ-ն որոշել է ավագանի մտցնել հայտնի զառ խաղացող Ապարին՝ Վարդևան Գրիգորյանին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ ժամանակին հենց Ապարն էր Վարդանիկի շտաբի պետը։ Հետո նրանք վիճեցին, և Վարդանը պատժեց նրան՝ ձեռքից վերցնելով գազալցակայանը, ինչի արդյունքում Գրիգորյանը հանգրվանեց նախկին քաղաքապետի հակառակորդների ճամբարում։ Մի բան պարզ է՝ և Ապարը, և Վարդանիկը՝ ի դեմս Հովհաննես Մարգարյանի, պայքարելու են Բալասանյանի դեմ։ Թերևս մոտ ժամանակներս Գյումրիից լսելի կլինեն կրիմինալ տեղեկություններ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



