Հորդանանի Արեւմտյան ափին բախման հետեւանքով պաղեստինցի է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորդանանի Արեւմտյան ափին գտնվող փախստականների Էլ-Ֆավվար ճամբարում Իսրայելի զինվորականների հետ բախման հետեւանքով 35 պաղեստինցի է վիրավորվել, հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:
France-Presse-ի տեղեկություններով՝ բախումների հետեւանքով մի պաղեստինցի զոհվել է: «17-ամյա Մուհամմեդ Աբու Հաշաշը մահացել է Էլ-Ֆավվար ճամբարում բախումների ժամանակ կրծքավանդակին ստացած հրազենային վիրավորումից»,- նշված է Պաղեստինի առողջպահության նախարարության հայտարարության մեջ:
Haaretz-ը հայտնում է, որ վիրավորվել է ավելի քան 40 պաղեստինցի: Տուժածների մեծամասնությունը վնասվածքներ է ստացել ռետինե փամփուշտներով կրակելու հետեւանքով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Էլ-Ֆավվարում գործողությունն իրականացվել է «ահաբեկչության մեջ կասկածվող ճամբարի մի շարք բնակիչների ձերբակալելու» նպատակով, հայտնել են իսրայելցի զինվորականները: Նրանց տվյալներով՝ Իսրայելի բանակը Հեւրոնից հարավ գտնվող փախստականների ճամբարում իրականացրած խոշոր գործողության ընթացքում վիրավորել է 35 մարդու:



