Մարեզ․ Կան ակումբներ, որոնք կարող են ինձ ստիպել հեռանալ «Լեսթերից»
ՍՊՈՐՏ«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը հայտարարել է, որ կան ակումբներ, որոնց առաջարկները պատրաստ է ընդունել, սակայն չի նշել, թե որ ակումբների մասին է խոսքը։
-Այս պահին աշխարհում կան 2-3 ակումբներ, որոնք կարող են ինձ ստիպել հեռանալ «Լեսթերից», բայց ես ցանկանում եմ շարունակել ելույթներս Անգլիայի առաջնությունում։ Սա սուպերլիգա է,-Մարեզի խոսքը մեջբերված է «France Football»-ից։
Հավելենք, որ Ռիյադ Մարեզի «Լեսթերի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը։ Այժմ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը», սակայն «աղվեսների» ղեկավարությունը հրաժարվել է բանակցել։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



