«Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է Ասենսիոյին
ՍՊՈՐՏԱյսօր «Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին, ով «Արքայական ակումբ» է վերադարձել «Էսպանյոլում» վարձավճարով հանդես գալուց հետո։
20-ամյա ֆուտբոլիստը շնորհանդեսի ժամանակ հուզվել է՝ շնորհակալություն հայտնելով մայրիկին, ով մահացել է 2011 թվականին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հորս և եղբորս, ինչպես նաև մայրիկիս, ով ինձ աջակցում է երկնքից»,-ասել է Ասենսիոն և չի կարողացել զսպել հուզմունքը։
Արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ասենսիոն նշել է, որ տքնաջան աշխատելու է հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու համար։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



