Լեհաստանում հաստատվել են Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարշավայի համալսարանի լաբորատորիայի անցկացրած հետազոտությունները հաստատել են Լեհաստանում Զիկա վիրուսի հայտնվելու առաջին դեպքերը, գրում է Газета-ն:
Վիրուսը հաստատվել է 2 մարդու մոտ, ովքեր վերադարձել են Դոմինիկյան Հանրապետությունից և Կոլումբիայից:
«Մեր տվյալների համաձայն, դա Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքերն են Լեհաստանում»,- հայտնել է բժիշկ Ռենատա Վելց Ֆալենչակը:
Հիվանդների վիճակի մասին համալսարանի փաստաթղթում չի նշվում:
Զիկա վիրուսը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն միջատների միջոցով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



