Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես սիրահետել կենդանակերպի տարբեր նշանների աղջիկներին

ԼԱՅՖ

Խոյ

Եթե աղջիկը Խոյ է, ապա մի սիրահետեք այնպես, կարծես թե նա բացի Ձեզանից էլ ոչ ոքի պետք չէ։ Նա շուտ կձանձրանա։ Իսկ եթե Դուք Ցուլ եք, ուրեմն միանգամից չեք էլ հասկանա, որ նա արդեն լքել է Ձեզ։

Խոյ-աղջիկները կամակոր են, հետևաբար ավելի շատ թանկարժեք և տարատեսակ նվերներ արեք և  մի սահմանափակվեք սովորական ծաղիկներով և քաղցրավենիքով։ Սա նրանց չի տպավորի։

Ցուլ

Եթե աղջիկը Ցուլ է, ապա բացի ծաղիկներից նվիրեք պրակտիկ մի բան, օրինակ՝ ուտելու որևիցե մի բան։ Եթե նա բարի է, անպայման կկիսվի։ Այսպես Դուք կստուգեք՝ արդյոք նա պատրաստ կլինի կիսվել Ձեզ հետ, երբ ամուսնանաք։

Իսկ եթե Դուք չեք պատրաստվում ամուսնանալ նրա հետ, ընդհանրապես մի մոտեցեք նրան, այլապես այս աղջիկները սովորություն ունեն փեսացուներին բռնել և ՔԿԱԳ քարշ տալ։ Քչերին է հաջողվել փախչել, ուստի մինչ Ցուլ-աղջիկների հետ սիրախաղ սկսելը մտածեք հետևանքների մասին։

Երկվորյակներ

Եթե աղջիկը Երկվորյակ է, մի լռեք և հետաքրքրի պատմություններ պատմեք նրան։ Եթե Դուք խելացի եք, ապա նա չի հասցնի ձանձրանալ մեկ շաբաթում, սակայն պետք է շատ սովորեք, որպեսզի ընդհանուր և հետաքրքիր զրույցներ սկսեք։ Այլապես նա ուշադրություն կդարձնի երեք բարձրագույն կրթություն ունեցող տղամարդուն, որը լռում է, երբ խոսում է Երկվորյակը։

Եթե մտածում եք, որ կարող եք Երկվորյակին տնային տնտեսուսի դարձնել, չարաչար սխալվում եք․ տնային տնտեսությունն ու խոհանոցը նրան բացարձակ հետաքրքիր չեն։

Խեցգետին

Եթե ցանկանում եք ամուր ընտանիք կազմել և Ձեր երեխաների համար հրաշալի մայր եք փնտրում, ապա հեռու մի գնացեք՝ առաջին պատահած Խեցգետնին վերցրեք։ Միությունը հաստատ երկարատեև և ամուր կլինի։

Խեցգետինը հոգ կտանի ոչ միայն ձեր երեխաների մասին, այլև Ձեզ համար հոգատար և քնքուշ մայր կլինի։ Իդեալական կին, մի խոսքով։

Առյուծ

Եթե Ձեր համբերությունը սահմանափակ է, ուրեմն փնտրեք Առյուծ- կին։ Եթե նա ցանկանա, կլքի Ձեզ ավելի շուտ, քան կարծում եք։ Եթե դուք այդքան էլ սիրառատ չեք, նրան քիչ կլինի միայն Ձեր ուշադրությունը, և նա ․․․կրկին ազատ կին է։ Նա սիրում է տղամարդկանց, և սերը նրա համար ամբողջ կյանքի իմաստն է։

Սակայն շանսեր կան նվաճել նրա բարեհաճությունը։ Մի մոռացեք գովել նրան, նույնիսկ երբ ստում եք։

Առյուծները պաշտում են երեխաներին։ Եթե Դուք երեխա չեք սիրում, հեռու մնացեք Առյուծներից։

Կույս

Կույսերի հետ խնդիրները քիչ են։ Ուղղակի մի փորձեք խելացի թվալ նրանց մոտ։ Նրանք շատ շուտ կհասկանան, թե ով է խելացի, իսկ ով՝ ոչ։ Սակայն նրանք շատ համբերատար են ուրիշների ինտելեկտի նկատմամբ, որովհետև միշտ հույս են փայփայում, որ ինչ-որ մեկը նրանցից ավելին գիտի։ Համեստությունը նրանց բնավորության գիծն է։

Իսկ գիտե՞ք, թե ինչ է լինելու հարսանիքից հետո։ Տան մաքրություն, լվացք, արդուկ և աղբի բացակայություն։ Սա վատ չէ։ Դուք կարող եք երեկոյան պատռել Ձեր շապիկը, և առավոտյան այն արդեն կարկատված կլինի։ Բայց մի՞թե սա է Ձեր երջանկությունը։

Կշեռք

 Կշեռքները սիրում են ամեն բան գնահատել և գերագնահատել։ Նրանց բնույթն է այդպիսին։ Եթե ցանկանում եք դուր գալ նրանց, միշտ Ձեզ մոտ թաշկինակ ունեցեք․ այդպես նրանք կմտածեն, որ Դուք մաքրասեր եք։ Սակայն դա քիչ է։ Հաճախ հրավիրեք նրանց թատրոն, տարատեսակ միջոցառումների, որտեղ շատ էսթետիզմ և բազմաթիվ քաղաքակիրթ մարդիկ կան։ Ի դեպ, նրանք սիրում են ուշանալ՝ հանուն էթիկետի։

Եթե ձանձրացել եք Կշեռք-կնոջից, մի լքեք նրան առանց զգուշացնելու։ Արեք դա քաղաքավարի, որպեսզի չվիրավորեք նրան։

Կարիճ

Կարիճները ամեն բան միանգամից են ուզում և տանել չեն կարող կիսատոները։ Սակայն հեշտ ճանապարհը նրանց համար չէ։ Այս տիպը հաճախ կոչում են «Վամպիր-Կին»։  Տարատեսակ պատմությունների մեջ ընկնելը նրանց և շրջապատին ուրախ կյանք է ապահովում։ Եթե սուր զգացողությունների սիրահար եք, ուրեմն հանդիպեք նրա հետ, սակայն երբեմն հեռավորություն պահպանեք։ Նա կգնահատի այդ քայլը և կմտածի՝ «Եթե վախենում է, ուրեմն հարգում է»։ Սովորաբար հենց այսպես՝ կոնֆլիկտների և հակամարտությունների միջով անցնելով էլ ստեղծվում է Կարիճների հետ հաջողակ միությունը։

Աղեղնավոր

Ի՞նչ է ուզում Աղեղնավոր-կինը։ Որպեսզի չխանգարի շրջագայել, գիտաժողովներ բացել և փակել, և ընդհանրապես՝ լսել նրա խորհուրդները և հիանալ նրա անվերջ հեղինակությամբ։  Աղենավորները փնտրում են ոչ միայն անձնական կյանքի համար զուգընկեր, այլև հովանավոր՝ իրենց նախագծերի համար։ Այս դեպքում իդեալական տարբերակն է տնակյաց ամուսինը։ Եթե պատրաստ եք օգնել Աղեղավորին իր լայնածավալ գործունեության բոլոր հարցերում, որտեղ չկա տեղ Ձեզ համար, այլ ամեն բան սոցիալական ուղղավծություն է ստանում, ապա միշտ կուշտ և հագնված կլինեք, Ձեր երեխաները կսովորեն լավագույն ուսումնական հաստատություններում, իսկ Ձեր ընտանեկան խնջույքներին կհյուրընկալվեն բարձրաստիճան պաշտոնյաները։

Այծեղջյուր

Եթե Ձեզ դուր են գալիս Այծեղջյուրները, ուրեմն Դուք խելապակաս եք։ Այսինքն, եթե ցանկանում եք քնքշանք և հոգատարություն ստանալ, իզուր մի սպասեք։ Չնայած՝ Դուք կարող եք սպասել։ Այծեղջյուրները, հատկապես կանայք, երկար են ապրում, ուստի շտապելու ոչինչ չունեն։ Եթե տարիների ընթացքում Ձեզ կիրքը նվազի, այստեղ էլ կբացահայտվի ընտրյալի վայրի բնավորությունը։ Նա դանդաղ և միտումնավոր կսկսի Ձեզ սիրել, և Դուք չեք կարողանա խուսափել նրանից, եթե նա չցանկանա։ 

Եթե օգնեք նրան իր կարիերայում, նա կհասնի առավելագույն բարձրունքների և, երախտագիտությունից ելնելով, կտանի ձեզ իր հետ։

Ջրհոս

Ջրհոսին բարդ է գիտակցել, որ ինչ-որ տեղ հակառակ սեռ գոյություն ունի, քանի որ նրան ավելի հեշտ է բոլորին ընկեր համարել, քան աշխարհը բաժանել արական և իգական սեռի։ Բայց նա պատահական հարաբերությունների սիրահար է։ Վատ բան չկարծեք, ուղղակի առանց պատահականությունների կյանքը նրա համար ձանձրալի պատկերների մի շարք է։ Սակայն նա անմիջապես ծաղկում է, երբ նրան հաջողվում է գլխիվայր շուռ տալ որևիցե մի բան։
Եթե համաձայնեք ենթարկվել Ջրհոսի փորձարկումներին, նա կարող է ուշադրություն դարձնել Ձեզ։ Իսկ եթե նա խոստովանի, որ Դուք լավագույն ընկերն եք, շտապեք ամուսնանալ նրա հետ։ Նա ձերն է, սակայն ոչ ընդմիշտ։ Ինչպե՞ս կարող է լինել ընդմիշտ, եթե նրա հետ միշտ ինչ-որ բան պատահում է։ Իսկ միգուցե Դուք էլ եք փոփոխությունների սիրահար։ Այս դեպքում հարաբերությունները բավականին երկար կարող են ընթանալ։

Ձկներ

Թե ինչ են ցանկանում Ձկները, մեծ գաղտնիք է բոլորի համար։ Ընդհանրապես՝ գաղտնիքը հարմար բան է կնոջ համար, և Ձուկը առանց գաղտնիքի գոյատևել չի կարող։ Ի դեպ, նրա հետ շատ հեշտ է միություն կազմել։ Դրա համար պետք է ասել այն ամենն, ինչ նա է ուզում, և նա անպայման կհավատա։ Երբ հերթական անգամ խաբեք նրան, նա մեղմ կժպտա և կների Ձեզ։

Երբեմն աղն է մոռանում լցնել ճաշի մեջ, երբեմն սկսում է հիշել, թե ով է նա եղել անցած կյանքում, երբեմն էլ կհավատա օտար մի տղամարդուն և կհիասթափվի բոլորից՝ սկսած Ձեզանից։

Սակայն նա բարի է և ազնիվ՝ իրեն ոչինչ չի պահի, այլ մարդկանց կբաժանի։

Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա Պողոսյան