Հագուստի նախընտրելի գույները և մարդկային բնավորության տիպերը
ԼԱՅՖՀագուստի գույները, որոնք մարդիկ գերադասում են, խոսում է նրանց բնավորության մասին, եթե նույնիսկ նրանք դա չեն ցանկանում:
Այսպես, մարդիկ եթե գերադասում են սառը գունային գամմա՝ կապույտ, կանաչ, և դրանցից բխող գույններ, հաճախ սառը և փակ են ոչ միայն անծանոթների, այլև սեփական ընկերների նկատմամբ: Այդ մարդկանց տարբերակում են մտազբաղվածությունը wu երկչոտությունը, նրանք դժվար են բարձրանում: Նրանք գերադասում ենք սկզբում գնահատել իրավիճակը և այնուհետ անցնում գործի: Նրանք ձգտում են ողջամտությունը պահպանել նաև սիրային հարաբերություններում: Այսպիսինները ձգտում են ընտանիքում գլխավորը լինել և տանել չեն կարողանում իրենց շուրջ աղմուկը:
Մարդիկ, որոնք գերադասում են դեղինից մինչև կարմիրը երանգները, հակառակը պատկանում են կրակոտ մարդկանց շարքին:
Նրանք տաքարյուն մարդիկ են, որոնք սիրո մեջ հաճախ կայուն չեն, սակայն ունակ են շեքսպիրյան կրքերի: Նրանք շատ շուտ են որոշում ներկայացնում և շուտ են գործի անցնում: Կարող են մեծ ռիսկի դիմել, խելահեղ արարքներ իրենց թույլ տալ, սակայն հավատարիմ ընկերներ են:
Սև և սպիտակ գույները նախընտրողները, որպես կանոն, դասական մոտեցումներ ունեն իրերի նկատմամբ: Նրանց հաճախ անվանում են հին հայացքների տեր: Նրանք ապրում են կանոններով, որոնք դեռևս դրվել են ծնողների կողմից: Նրանք հրաշալի աշխատողներ են և միշտ պահում են իրենց տված խոսքը:



