ՀՀ պաշտպանության փոխանախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի աշխատանքային հանդիպոմը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հարցեր: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը Դավիթ Փախչանյանին է ներկայացրել անցած տարիներին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեի կատարած աշխատանքները և հեռանկարային ծրագրերը:
Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 13-ից 15-ը Հայաստանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմետին կից Գործարար խորհրդի նիստը:



