Ավստրիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է գնացքի ուղեւորների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի հոգեկան հիվանդ քաղաքացին Ավստրիայում դանակահարել է գնացքի երեք ուղեւորների, հայտնում է Krone թերթը:
Հարձակում գործած 60-ամյա տղամարդը ձերբակալվել է գնացքից իջնելիս: Նա դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, եւ նրանք հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Ձերբակալությանը մասնակցած 22-ամյա ուղեւորներից մեկը ձեռքին թեթեւ վնասվածք է ստացել:
Մինչ այդ Գերմանիայի քաղաքացին հարձակվել էր 19 եւ 17 տարեկան երկու ուղեւորների վրա: Նրանք որովայնին, թիկունքին եւ պարանոցին ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վագոնի մյուս ուղեւորները շոկային վիճակում են եղել: Նրանց հոգեբանական օգնություն է տրամադրվել: Շուտով նրանք ճանապարհը շարունակել են այլ գնացքով:
Թորթը նշում է, թե տվյալներ չկան, որ հարձակվողը կարող էր ահաբեկիչների հետ կապ ունենալ:



