Օբաման ընդհատել է արձակուրդն՝ ընտրություններում Քլինթոնին աջակցելու նպատակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդհատում Է իր արձակուրդը, որպեսզի փող հանգանակի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Օբաման ծրագրում Է մասնակցել այն ընթրիքին, որը կազմակերպվելու Է դեմոկրատների ընտրարշավի կարիքների համար միջոցների հանգանակության նպատակով: Միջոցառման կազմակերպիչները, որը տեղի կունենա Մասաչուսեթսի նահանգի հարավ - արեւելքի Մարթաս Վինյարդ կղզում, դեմոկրատներ Հենք եւ Քերոլ Բրաուն Գոլդբերգներն են, ընտանեկան զույգ, որի տունը գտնվում Է Չիլմարք քաղաքում: Օբաման հանգստի համար այնտեղ Է ժամանել կնոջ՝ Միշելի եւ դուստրերի՝ Մալիայի եւ Նատաշայի հետ, նշել Է գործակալությունը:
Զանգվածային լրատվամիջոցները չեն կարողանա լսել Օբամայի դիտողություններն ու պատասխանները շուրջ 60 բարերարների հարցերին, որոնք, ինչպես սպասվում Է, ներկա կլինեն ընթրիքին, գրում Է գործակալությունը: Տոմսերի արժեքն, ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, կազմում Է 33 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



