Պերուում երկրաշարժից վիրավորվածների թիվը հասել է գրեթե 70-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊերուում երկրաշարժից վիրավորվածների թիվը հասել է 68-ի, զոհվածների թվաքանակը, ըստ ճշտված տվյալների, չորս է, այլ ոչ թե ինը, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ:
Հարավամերիկյան երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի տվյալներով՝ տարերքի հարվածից հետո բնակության համար անպիտան է դարձել 132 տուն, մասնակիորեն ավերվել են 556 շինություն, եկեղեցի եւ հյուրանոց, հաղորդել է Diario de Colima-ն:
Զոհվածների թվում են՝ ԱՄՆ-ից մի երեխա ու զբոսաշրջիկ, որոնք գտնվում էին ավերված հյուրանոցում:
Պերուի իշխանություններն արդեն արտակարգ դրություն են հայտարարել Արեկիպա տարածաշրջանի Կայումի մարզի տարածքում եւ հումանիտար օգնություն են ուղարկում այնտեղ օթեւանից զրկված մարդկանց համար:
Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 5,2, էպիկենտրոնը գտնվում էր Արեկիպայի Կոպորակե քաղաքից 3,1 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



