Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով մոտ 780 մարդ է հոսպիտալացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի տարածքում շոգ եղանակի պատճառով մոտ 780 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ճապոնիայի հրշեջ ծառայության վարչությունից (որին ենթակա է շտապ օգնությունը) հայտնել են, որ օգոստոսի 8-14–ը հատկապես մեծ թվով տուժածներ են գրանցվել Աիտի, Օսակա, Հյոգո, Ֆուկուոկա, Կումամոտո, Տիբա եւ Կանագավա պրեֆեկտուրաներում։
Հաշվետու ժամանակահատվածում հոսպիտալացվածների թիվն այս ամռան ընթացքում մեծությամբ երկրորդն է։ Ամենամեծ թիվը գրանցվել էր մեկ շաբաթ առաջ, երբ Ճապոնիայում ջերմաստիճանը մոտեցել էր 40 աստիճանի։ Այդ ժամանակ հոսպիտալացվել էր ավելի քան 6.7 հազար մարդ։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



